Կոմանդոսը՝ զինհաշմանդամ մարզիկներին. Ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում
«Փորձում ենք ամեն ինչ անել, որ մրցումներն անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարեց Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը՝ ամփոփելով Հայաստանի ուժային եռամարտի և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների կողմից կազմակերպված սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնության՝ հաշմանդամություն ունեցող անձանց ելույթների հատվածը։
Առաջնությունն անցկացվում է հինգերորդ անգամ, իսկ երկու ֆեդերացիաների համագործակցությամբ՝ երկրորդ անգամ է։
Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, նրանց թվում նաև զինհաշմանադամներ կան, հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին։
«Մենք ուժեղ ազգ ենք, ազգը ուժեղ է ոգով։ Այստեղ գտնվողները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչպիսին է մեր ազգը, լինի մարտի դաշտում, թե այստեղ։ Մենք հայ ենք ու անհաղթ, այսօր ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում, շնորհակալ եմ ձեզ»,-ասաց Կոմանդոսը՝ դիմելով մասնակիցներին։
Հայաստանի հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր Սարգիս Ստեփաննյանն էլ շնորհակալություն հայտնեց մարզիկներին, նրանց ծնողներին։
«Նրանք ոչ պակաս դժվար գործ չեն անում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Լևոն Քոչարյանին, այ գեղեցիկ միջոցառումը նոր՝ առավել բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Այն անցկացվում է միջազգային չափանիշներով, ինչպես պահանջում է IPF-ը»,-ասաց Սարգիս Ստեփանյանը։
Ողջույնի խոսքին հաջորդեց մարզիկների պարգևատրումը։
Մրցումներից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն հավաքականի կազմում, կմասնակցեն աշխարհի առաջնությանը։
Մրցումը կանցկացվի Ուժային Եռամարտի Միջազգային Ֆեդերացիայի (IPF) կանոններին համապատասխան հետևյալ քաշային կարգերում.
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ` -59կգ, -66կգ, -74կգ, -83կգ, -93կգ, -105կգ, -120կգ և +120կգ:
ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ՝
-47կգ, -52կգ, -57կգ, -63կգ, -72կգ, -84կգ և +84կգ:
Հարակից հրապարակումներ`
- Հաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով մեկնարկեց սեղմում հենարանից վարժության առաջնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան