Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ՀՀ ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ։
«Նախ ինքին տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձևավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը և ժամը համաձայնելուն ուղղված ստորաբաժանման ղեկավարի գործողություններին, ապա վերջիններիս ԱԱԾ հրավիրվելու օրը և ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։
Հետևաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք»,- Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմի անունից հայտարարել է Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն, ի լրումն երեկ տարածած հաղորդագրության, այսօր հայտնել է.
«Նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
- ԱԱԾ-ում Թովմասյանի աղջիկներից հետաքրքրվել են սեփականության իրավունքով պատկանող գույքից
- Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
- Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան