Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար փոփոխել «Մի անգամ Հոլիվուդում»-ը
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որպեսզի այն թույլատրեն Չինաստանի վարձույթում:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Բրյուս Լիի դուստրը դիմել է կինոյի հարցերով Չինաստանի պետկոմիտե՝ խնդրելով փոփոխել հոր կադրերով տեսարանները: Դրանից հետո ֆիլմի վարձույթ դուրս գալը Չինաստանում, որը նախատեսված էր հոկտեմբերի 25-ին, հետաձգվել է անորոշ ժամկետով: Մինչև հիմա այդ երկրում ցուցադրված Տարանտինոյի միակ ֆիլմը «Ազատագրված Ջանգոն» է:
Հաշվարկված էր, որ Չինաստանում «Մի անգամ Հոլիվուդում»-ը կհավաքի առնվազն 50 միլիոն դոլար: Այժմ, նման կտրուկ փոփոխություններից հետո ֆինանսական հարվածի տակ են հայտնվել պեկինյան Bona Film Group-ը և Sony Pictures ստուդիան:
Հարակից հրապարակումներ`
- Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը կվերածվի մինի-սերիալի
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
- Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում
- Սպայք Լին ու Քվենտին Տարանտինոն քննադատել են «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան