Արարատ-Արմենիան, Ալաշկերտը և Երևանը տուգանվել են
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Նիստի արդյունքում մի շարք ակումբներ տուգանվել են։ Մասնավորապես, «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղին «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի՝ մրցավարների որոշումների նկատմամբ անհամաձայնության դրսևորելու համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 27-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 30 հազար դրամով։
Նույն խաղում կարգադրիչների բացակայության, երկրպագուների զննման և տոմսերի ստուգման բացակայության համար որոշվել է ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն` «Արարատ-Արմենիա» ակումբին տուգանել 20 հազար դրամով։
«Արարատ-Արմենիան» ևս 20 հազար դրամով տուգանվել է հանդիպումը ոչ պատշաճ կազմակերպելու, խաղից առաջ տանտեր թիմի մեդիայի որևէ պատասխանատուի բացակայելու, ֆոտոթղթակիցների և օպերատորների ժիլետների հանձնումը չկարգավորելու համար։
Իսկ «ՖԱ Երևան»-«Արարատ» խաղի ընթացքում ռադիոհանգույցի խափանման համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31- րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն «ՖԱ Երևան» ակումբը տուգանվել է 10 հազար դրամով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա