Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ. հայտերը
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից ոլորտների ամենակարևոր մրցանականերից մեկն է։ Այն տրվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ներդրումներ ունեցող գիտնականներին աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակը տրվում է 2010թ-ից ի վեր 2 տարին մեկ անգամ։ 2010–2016թթ ՀՀ կառավարության կողմից որպես մրցանակ էր սահմանվել 500,000 ԱՄՆ դոլար: 2017թ-ից մրցանակը կազմում է 300,000 ԱՄՆ դոլար։ 2019թ-ից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը դասվում է ՀՀ պետական մրցանակների շարքին։
Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ մրցանակի համար կարող են ներկայացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային (3 համահեղինակից ոչ ավելի) աշխատանքներ։ Դրամական պարգևը հավասար բաժանվում է հաղթողների միջև, ինչից զատ յուրաքանչյուր հաղթող ստանում է վկայական, շքանշան և հավաստագիր։
Հաղթող(ներ)ը ստանում է 200. 000 ԱՄՆ դոլար՝ որպես անձնական մրցանակ, իսկ մնացյալ 100.000 ԱՄՆ դոլարն օգտագործվում է Հայաստանի գիտնականների հետազոտական նախագծերի և արտասահմանյան աշխատակցությունների, Հայաստանում գիտական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հայ ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով (այս ամենը կատարվում է Մրցանակի հանձնաժողովի և տվյալ տարվա հաղթողների հսկողության ներքո):
Թեկնածություն կարող են առաջադրել՝
▫️Նոբելյան մրցանակակիրները
▫️Գիտությունների ազգային ակադեմիաների նախագահությունները
▫️Աստղադիտարանների կամ աստղագիտական ինստիտուտների գիտական խորհուրդները
▫️Համալսարանների համապատասխան բաժինների գիտական խորհուրդները
❕Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին չի թույլատրվում առաջադրել այն աշխատանքը, որն արդեն արժանացել է վերոնշյալ մրցանակին կամ միևնույն ժամանակ ներկայացված է մեկ այլ միջազգային մրցանակի:
Անհրաժեշտ փաստաթղթեր
▫️Թեկնածության առաջադրման պաշտոնական նամակ՝ կնքված համապատասխան կառույցի կողմից,
▫️Ներկայացված աշխատանքի գիտական արդյունքի կամ նվաճումների վերաբերյալ նկարագրություն (2 էջի սահմաններում) ,
▫️Թեկնածու(ներ)ի գիտական կենսագրականները,
▫️Թեկնածու(ներ)ի գրախոսվող աշխատանքների ցանկը,
▫️Երաշխավորագիր տվյալ ոլորտում հայտնի 3 գիտնականների կողմից,
Տպագրված հոդվածներ, գրքեր, CD/DVD-ներ, կամ այլ առաջադրված աշխատանքներ,
▫️Այլ փաստաթղթեր, որոնք կարող են կարևոր լինել որոշման կայացման գործընթացում։
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողով
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն
Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24
Հեռ.՝ +374-10-525505
Դիմելու վերջնաժամկետն է
2020 թվականի մարտի 18-ը։
Արդյունքները հայտնի կլինեն մինչև 2020թ. հուլիսի 18-ը, իսկ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 18-ին:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովի կազմում են
Պրոֆ. Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ, նախագահ, [email protected])
Պրոֆ. Խավիեր Բարկոնս (Գերմանիա, [email protected])
Պրոֆ. Անատոլի Չերեպաշչուկ (ՌԴ , [email protected])
Պրոֆ. Միշել Մայոր (Շվեյցարիա, [email protected])
Պրոֆ. Վահե Պետրոսյան (ԱՄՆ, [email protected])
Պրոֆ. Բրայան Շմիդտ (Ավստրալիա, [email protected])
Պրոֆ. Ջոզեֆ Սիլք (Մեծ Բրիտանիա, [email protected]))
Պրոֆ. Երվանդ Թերզյան (ԱՄՆ, [email protected])
Պրոֆ. Էվին վան Դիսխուկ (Նիդերլանդներ, [email protected]։
Հարակից հրապարակումներ`
- Նոբելյան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է
- Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում աստղագիտության օրն է
- Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հաղթողները հայտնի կդառնան այս ամսվա վերջին
- «Բախտ եմ ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ». իտալացի գիտնական
- ՀՀ ԳԱԱ նախագահ. Մեծ կարևորություն է դարձել «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»
- Կշնորհվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ