
Sասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ և մինչև նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան թերթի հարցմանն ի պատասխան ասել է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում մշտապես անցկացնում են զորավարժություններ տարվա ընթացքում մի քանի անգամ, երբ տեղի են ունենում պահեստազորի հավաքներ: Դրանք տարբեր չափերի են, տարբեր տևողության` մեծ, փոքր: Վերջերս ավարտված զորավարժությունների ընթացքում, ճիշտ է, մեծաթիվ պահեստազորայինների կանչ տեղի ունեցավ, բայց դա վերջին միջոցառումը չէր:
Նման միջոցառումները շարունակական են, որևէ բանի հետ ուղիղ կապ չունեն, մեր մարտական պատրաստվածությանը ուղղված կարևոր միջոցառումներ են»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին