Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Երեկ ԱԱԾ-ում հարցաքննության էին կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 2 դուստրերն ու հայրը՝ Վարդան Թովմասյանը, ում հարցաքննությունն անավարտ է մնացել, քանի որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է՝ ճնշումն է բարձրացել: Իսկ Վարդան Թովմասյանը լուրջ առողջական խնդիրներ ունի։
Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ում էլ նրան նույն հարցն են տվել, թե երբ և ինչ միջոցներով է վերանորոգել Դարակերտ գյուղում գտնվող մեկհարկանի տան տանիքը։ Այնուհետև ԱԱԾ են կանչվել Թովմասյանի դուստերը։ Սկզբում՝ կրտսերը, ապա ավագը՝ Գոհար Թովմասյանը, ով լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ իրենց էլ հարցնում են, թե որտեղից են ավտոտնակն ու ավտոմեքենան, ինչ միջոցներով են գնվել և այլն։ Գոհար Թովմասյանն ասել է. «Ամեն ինչ բոլորի համար ակնհայտ է, ես ճնշված չեմ»:
Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը, որն ակնհայտորեն հոգեբանական գրոհ ձեռնարկելու և Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրելու նպատակով է արվում, վերածվեց մինի միտինգի՝ ԱԱԾ շենքի առջև էին հավաքվել քաղաքական գործիչներ, իրավաբաններ։ Այնտեղ էին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Գառնիկ Իսագուլյանը, Հակոբ Ավետիքյանն ու այլք։ Բոլորն արձանագրում էին, որ հիմա հասկանալի է, թե ինչու հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը և ինչ նկատի ուներ «կանգ առ» ասելով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան