Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով
Ադրբեջանում իշխանությունները որոշել են ժամանակավոր փակել մետրոյի երեք կայարանները, որտեղ ընդդիմությունն որոշել է չարտոնված ցույց անցկացնել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ոստիկանությունը հերթապահում է առևտրի կենտրոնի և «Մայիսի 28» մետրոյի կայարանի մուտքերի մոտ, արգելված է մեքենաների կայանումն այդ տարածքում: Ոստիկանությունը մեքենաների և հետիոտների համար փակել է այն ճանապարհները, որոնք տանում են դեպի այդ հրապարակներ:
Ավելի վաղ թույլ են տվել ընդդիմությանը ցույց կազմակերպել մայրաքաղաքում, բայց ոչ թե Բաքվի կենտրոնում, այլ մարզադաշտերից մեկում: Ընդդիմությունը հայտարարել է հենց քաղաքի կենտրոնում, մետրոյի կայարանների մուտքերի մոտ չարտոնված հավաք անցակցելու մտադրության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան