Հայկ Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի 2801-ամյակի առիթով նվերներ է ստանում: Կարմիր բլուր այցի ժամանակ նրան նույնպես նվեր հանձնեցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը:
«Որոշեցիքն ձեզ գիրք նվիրել: Սա կլինի նաև գրքի լավագույն գովազդը, որովհետև դուք որպես հայտնի և սիրված դերասան, բազում գովազդներում եք նկարահանվել: Այս պահին նկարահանվեցիք այս գովազդում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը՝ նվիրելով գիրքը:
Հայկ Մարությանը նույնպես շնորհակալություն հայտնեց:
«Այսօր ոչ մի անակնկալ տհաճ չէ, ինձ համար բոլոր անակնկալները, նվերները շատ լավն են: Այսօր Երևանի օրն է և Երևանի օրն ինձ համար ամենակարևոր տոներից մեկն է ոչ թե որպես քաղաքապետ, այլ որպես երևանցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան