Վարչապետ. Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք
«Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը: Այս մեկուկես տարվա ընթացքում այդ պայքարում աննախադեպ հաջողություններ, աննախադեպ ծավալի ձեռքբերումներ ունենք»,- Գյումրիում կայացած Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին ունեցած ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այդ հաջողություններն ամենևին էլ առավելագույնը չեն համարում, պետք է հետևողականորեն շարժվել այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր- ՀՆԱ ցուցանիշը, այս ընթացքում չմոռանալով, որ հարկերի հավաքագրման, պետական ծախսերի պրոցեսներում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսական ակտիվության խթանումն ունի ոչ միայն ֆինանսական բաղադրիչ, նաև հոգեբական:
«Կարծում եմ՝ տնտեսական դաշտի, տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է այն որակով, որ ունեն նրանց շփումները մաքսային ու հարկային մարմինների հետ: Համոզված եմ, որ այդ շփման որակը գնալով ավելի կբարաձանա»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ աշխատաժողովին քննարկվում են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը։
Նախքան համաժողովը, վարչապետը այցելել է նաև Գյումրում կառուցվող ավտոմաքսատան տարածք՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում