Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է հրապարակել ու գրել. «Վերադառնում եմ վնասվածքից հետո»։
Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանի վերականգնման մասին գրել էին արտասահմանյան լրատվամիջոցները։
asromacalcio.com-ը գրել էր, Մխիթարյանը շուտով շարք կվերադառնա։ Պարբերականը նշել էր, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին։ Երկու խաղն էլ նախատեսված է հոկտեմբերի վերջին տասնօրյակում։
Հիշեցնենք,որ սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։
Ավելի ուշ Իտալական «Ռոմայի» իտալացի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մամուլին տեղեկացրեց,որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն վնասվածք ստացել էր, երբ ամռանը միացավ թիմին:
Մխիթարյանի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում