Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
Այսօր Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության է դրվում Brexit-ի շուրջ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացների կողմից համաձայնեցված փաստաթուղթը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին պաշտպանել փաստաթուղթը, որպեսզի Բրիտանիան կարողանա լքել ԵՄ-ն հոկտեմբեի 31-ին առանց հետաձգման:
Նա նշել է, որ համոզված է՝ խորհրդարանականների մեծ մասը, ինչպես և ինքը, ցանկանում են հնարավորինս արագ իրականացնեն Brexit-ը:
«Brexit-ի հետաձգման պատճառ չկա»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ Brexit-ի հարցով նոր գործարքը «լավագույն հնարավոր որոշումն է»:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում՝ կոչ անելով քվեարկեությամբ «վերջնական խոսք» ասել Brexit –ի հարցով Բորիս Ջոնսոնի նոր գործարքի մասին:
Նշենք, որ երկու անգամ հետաձգված Brexit-ի իրականացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր
- Բրիտանիայի թագուհու գահական ելույթի գլխավոր թեման կլինի Brexit-ը
- Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին. Մակրոն
- Ջոնսոնը 120 մլն դոլար կծախսի «կոշտ» Brexit-ի գովազդի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին