Աշխարհի ամենաթանկ բրենդները
Interbrand Corp խորհրդատվական գործակալությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների թոփ-100-յակը: Առաջին տեղում է Apple ընկերությունը, երկրորդ՝ Google-ը: Այս դասավորվածությունը կրկնվում է արդեն 7-րդ տարի:
Ինտերֆաքսի հաղորդմամբ, Apple բրենդի արժեքը 2019-ի ընթացում բարձրացել է 9 տոկոսով և կազմում է 234,2 միլիարդ դոլար: Google-ի արժեքը բարձրացել է 8 տոկոսով՝ հասնելով 167,7 միլիարդ դոլարի:
Երրորդ տեղում է, ինչպես մեկ տարի առաջ, Amazon-ը, որի արժեքը կազմում է 125,263 միլիարդ դոլար, գրանցվել է 24 տոկոս աճ:
Չորրորդից ութերորդ հորիզոնականներում կրկին նույն ընկերութուններն են՝ Coca-Cola, Samsung, Toyota, Mercedes-Benz: McDonald's-ը 9-րդ տեղում է, արժեքը աճել է 4 տոկոսով՝ հասնելով 45,362 միլիարդ դոլարի, Disney-ը 14-րդ հորիզոնականից բարձրացել է 10, աճը կազմում է 11 տոկոս, արժեքը կազմում է 44,352 միլիարդ:
Մեկ տարի առաջ 9-րդ հորիզոնականում հայտնված Facebook-ն այժմ 14-րդում է, արժեքը նվազել է 12 տոկոսով՝ հասնելով 39,857 միլիարդ դոլարի: