Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր հանդիպել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Նրանք կասկածներ ունեն, որ իրենց որդիների սպանության գործերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն տեղեկացնում:
«Մենք դիմել ենք Լենա Նազարյանին, որպեսզի անձամբ փոխանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեզ ընդունի ու լսի, ներկա լինեն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ուզում ենք լսել, թե նրանք մեր ներկայությամբ ինչպես են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին քրեական գործերը, մենք էլ մերն ասենք ու ներկայացնենք»,- հանդիպումից հետո ասաց սևազգեստ մայրերից մեկը:
Նրանք ընդգծում են, որ իրենք որևէ ֆինանսական աջակցություն որևէ մեկից ոչ խնդրել են, ոչ ուզել, ոչ պահանջել, իրենց միակ ցանկությունն է, որպեսզի բացահայտվի իրենցվ որդիների սպանությունը և այդ գործերի մասին ճիշտ տեղեկացվի Նիկոլ Փաշինյանին:
«Մնք ուզում ենք իմանալ, թե ինչ ճակատագիր են ունենալու այն քրեական գործերը, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ ոչինչ չի արվում: Հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի, սակայն ոււզում ենք պարոն վարչապետին տեղեկացնել, որ նոր Հայաստանում մեր քրեական գործերով ոչինչ չի կատարվում, նորից շարունակվում են հանցագործությունները թե քննիչների, թե դատախազական մարմինների կողմից»,- նշեց մեկ այլ սևազգեստ մայր:
Նրանց ցանկությունն է վերականգնվի արդարությունն ու պատժվի մեղավորը:
«Մեր խումբը պահանջում է մեր երեխաների քրեական գործերն արդար լուծում ստանան, մեղավորները պատժվեն»,- նշում են նրանք:
Մայրերից մեկի խոսքով, իրեք մի քանի հոգի են, չեն մտնում «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի խմբի մեջ, երբ բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվել է 2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։
«Մեզ արդարություն է պետք: Ես ապրում եմ միայն նրա համար, որ բացահայտեմ, թե ով է սպանել իմ երեխային, թող պատասխանատվության ենթարկեն»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
- Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի․ Մարգարիտա Խաչատրյան
- Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
- Սևազգեստ խմբերին պետք է ծաղկավոր «բաբչկա» կապել և ճանապարհել քաղաքակիրթ կյանք. վարչապետ
- Սևազգեստ մայրերը կշարունակեն պայքարը նաև 2013-ին
- «Ուշ, թե շուտ ձեր անեծքը օրհնանքի ա վերածվելու». Պաշտպանության փոխնախարարը` սևազգեստ մայրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան