Ակցիա. Հայաստանում բռնապետություն է ու վախի մթնոլորտ
«Թող ինձ էլ կալանավորեն, մեր բերանը փակելը շատ դժվար է։ Չենք վախենում, ստալինյան ռեպրեսիաներ են ու դրանց գումարած նոր տեխնոլոգիաներ»,-հայտարարեց դերասանուհի Անահիտ Մութաֆյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ։
Հիշեցնենք, որ նա կալանավորված Նարեկ Մութաֆյանի քույրն է։ Վերջինին, նաև Սարգիս Օհանջանյանին կալանավորել են ՀՀ երկորրդ նախագա Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ «Դուք դռան տակ վնգստացող դատավոր Ձեզ համարո՞ւմ եք» հարցը ուղիղ եթերում տալու և դատավորին մինչև դատարան ուղեկցելու համար։
«Պայքարելու ենք մինչև վերջ, ոչ մեկից չենք վախենում։ Պայքարելու ենք, որպեսզի էս դիկտատուրան վերացնենք, սա բռնապետություն է դարձել, անարխա։ Մարդիկ վախենում են խոսել, տեղաշարժվել, էս ի՞նչ վախի մթնոլորտ է ստեղծվել»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Շատ ակնհայտ ու ճչացող են այս ապօրինությունները
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
- «Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ» ՔԳ-ով երկու անձ ձերբակալվել է
- Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան