Արքայազն Հարրին խոստովանել է՝ ինքն ու արքայազն Ուիլյամը «տարբեր ուղիներով» են շարժվում
Արքայազն Հարրին խոստովանել է, որ ինքն ու իր եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, այժմ «տարբեր ուղիներով» են շարժվում և իրենց հարաբերություններում ունեն և՛ «լավ օրեր», և՛«վատ օրեր»: Այս մասին գրում է The Sun-ը։
Սասեքսի դուքսը Ուիլյամի հետ հարաբերություններում կոնֆլիկտների վերաբերյալ ITV-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ «անխուսափելիորեն բաներ պատահում են»։
Կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հարավային Աֆրիկա կատարած վերջին շրջագայության շրջանակներում խոսելով, Հարրին ասել է. «Մենք եղբայրներ ենք, մենք միշտ եղբայրներ կլինենք»:
«Մենք, այս պահին, իհարկե, գտնվում ենք տարբեր ուղիների վրա, բայց ես միշտ կկանգնեմ նրա կողքին, և գիտեմ, որ նա էլ միշտ կկանգնի իմ կողքին։ Մենք իրար այնքան հաճախ չենք տեսնում, որքան նախկինում, քանի որ զբաղված ենք, բայց ես նրան չափազանց շատ եմ սիրում»,-ասել է Հարրին:
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլին մեղադրում են արքայազն Հարրիի վրա վատ ազդեցության թողնելու մեջ
- Քեյթ Միդլթոնին ու արքայազն Ուիլյամին քննադատել են Մեգան Մարքլի որդու մկրտությունից հետո