Արմեն Աշոտյան. Սա էլ չի օգնի ձեզ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։
«Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ազդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։
Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։
Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը։
Սա էլ չի օգնի ձեզ։ Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք»,- գրել է Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հրայր Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության նկարագրի վրա
- Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
- Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
- Իշխանությունն ուժայիններին հրահանգել է ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից. «Փաստ»
- ԱԱԾ-ում Թովմասյանի աղջիկներից հետաքրքրվել են սեփականության իրավունքով պատկանող գույքից
- Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում