Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու մեջ
Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիայի զինված ուժերը «խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում կիրառել են արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք։
Թերթի թղթակիցների մեկը հարցազրույց է արել տեղում բուժօգնություն ցուցաբերող իրանցի բժիշկ Աբասս Մանսուրանի հետ: Նա հայտնել է, որ մի շարք վիրավորների մոտ հայտնաբերել են ֆոսֆորային այրվածքներ։ Վիրավորների թվում կան նաև քաղաքացիական անձինք։
Հրապարակման մեջ բրիտանական պարբերականը կոչ է արել հետաքննություն անցկացնել դեպքի առնչությամբ։
Քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը նկատել է. «Սպիտակ ֆոսֆորն սոսկալի զենք է, որը կարելի է օգտագործել ինքնաթիռներից կամ հրետանիով»:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։
Հարակից հրապարակումներ`
- Ղամիշլիի բնակիչներն ամերիկացի զինվորների ուղղությամբ քարեր ու լոլիկներ են նետել
- Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը
- Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից
- NYT. Թրամփը ցանկանում է Սիրիայում թողնել 200 զինծառայող
- Քրդական խմբավորումները Սիրիայի հյուսիսում հայկական եկեղեցին օգտագործել են որպես կենտրոնակայան
- Իրանագետ. Եթե քարոզչական խայծն անցներ, ստացվելու էր՝ «հայկական գումարտակը» Ռաս ալ-Այնն առանց մարտի հանձնել է թուրքերին
- Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
- Թուրքիայի ներխուժումը մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում