Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում տեղակայվելու են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ քուրդ զինյալների դուրսբերումն այդ քաղաքից իրականացվում է 120-ժամյա հրադադարի շրջանակներում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ այս պահին որևէ խոչընդոտ չկա քուրդ զինյալների դուրսբերման հարցում։ Նշվել է, որ գործընթացը խստորեն համակարգվում է ամերիկյան կողմից։ Թուրքական կողմը տեղեկացրել է, որ 55 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը մտել է Ռաս ալ-Այն, ևս 86 ավտոմեքենա քաղաքից շարժվել է դեպի Թել-Ամիրա բնակավայր։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Եթե քարոզչական խայծն անցներ, ստացվելու էր՝ «հայկական գումարտակը» Ռաս ալ-Այնն առանց մարտի հանձնել է թուրքերին
- Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին