Համազգային բողոքի ցույցերից հետո՝ Լիբանանի վարչապետը համաձայնության է եկել բարեփոխումների փաթեթի շուրջ
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին կիրակի օրը համաձայնել է տնտեսական ճգնաժամը թեթևացնելու համար բարեփոխումների փաթեթի շուրջ՝ ողջ երկրով մեկ բազմահազարանոց բողոքի ցույցերի արդյունքում, որոնք կոչ են անում իշխող վերնախավի հրաժարականը, հեղափոխության կոչեր անում։ Այս մասին գրում է euronews-ը։
Համաձայնությունը ձեռք բերվեց հարյուր հազարավոր բողոքարարների փողոց դուրս գալու չորրորդ օրը։ Այս ցույցերը ամենամասշտաբայինն էին՝ 2005թ.-ից ի վեր։
Հարիրին, որը ղեկավարում է կոալիցիոն կառավարությունը, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին, 72-ժամ էր տվել կառավարության գործընկերներին՝ համաձայնության գալու բարեփոխումների շուրջ, ակնարկելով, որ նա այլապես կարող է հրաժարական տալ:
Հարիրին մրցակիցներին մեղադրեց բարեփոխումներին խոչընդոտելու մեջ, որոնք կարող են բացել 11 միլիարդ դոլար արժողությամբ արևմտյան դոնորների խոստումները և օգնել կանխել տնտեսական կոլապսը:
Բարեփոխումների որոշումները պահանջում են 50% -ով կրճատել ներկա և նախկին նախագահների, նախարարների և պատգամավորների աշխատավարձերը, գումարած նպաստների կրճատում պետական ինստիտուտների և պաշտոնատար անձանց համար: Այն նաև Կենտրոնական բանկին և մասնավոր բանկերին պարտավորեցնում է 3,3 միլիարդ դոլար ներդրում կատարել 2020 թվականի բյուջեում՝ ունենալու «գրեթե զրոյական դեֆիցիտ»:
Բարեփոխումը ներառում են նաև հեռահաղորդակցման ոլորտի մասնավորեցման պլաններ և ծախսատար ու փխրուն էլեկտրաէներգիայի ոլորտի հիմնանորոգում։
Հաղորդվում է, որ Հարիրիի կաբինետը կհանդիպի այսօր նախագահական նստավայրում, որպեսզի հաստատի բարեփոխումների փաթեթը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան, ցուցարարները արգելափակել էին կառավարության շենքերը, երբ կաբինետը որոշել էր նոր հարկ ավելացնել «WhatsApp»-ի ձայնային զանգերի համար, որը լիբանանցիները համարեցին «վերջին կաթիլը»։