Մերկել. Գերմանական «մուլտիկուլտուրալիզմը» ձախողվել է
Գերմանիայի փորձը՝ ստեղծել «մուլտիկուլտուրալ» կամ բազմամշակութային հասարակություն, «լիովին ձախողվել է»։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ թեժացնելով ներգաղթի և իսլամի բևեռացման մասին բանավեճը նրա պահպանողական ճամբարում: Այս մասին գրում է reuters-ը։
Խոսելով իր քրիստոնյա-դեմոկրատներ (CDU) կուսակցության երիտասարդ անդամների հետ հանդիպմանը, Մերկելն ասել է, որ տարբեր մշակութային ծագում ունեցող մարդկանց միմյանց կողք կողքի ապրելը թույլ տալը՝ առանց ինտեգրվելու, չի աշխատել մի երկրում, որտեղ ապրում են մոտ 4 միլիոն մուսուլմաններ:
«Այս (բազմամշակութային) մոտեցումը ձախողվել է, լիովին ձախողվել է», - ասել է Մերկելը Պոտսդամ քաղաքում կայացած հանդիպմանը:
Մերկելն իր CDU-ի ներսում ճնշման է ենթարկվում՝ ավելի կոշտ գիծ ընդունելու այն ներգաղթյալների նկատմամբ, ովքեր գերմանական հասարակությանը հարմարվելու պատրաստակամություն չեն ցուցաբերում, և նրա մեկնաբանությունները, կարծես թե, փորձ էր՝ հանգստացնել իր քննադատներին:
Մերկելը նշել է, որ նախկինում ներգաղթյալներից շատ քիչ բան է պահանջվել, որ նրանք գերմաներեն սովորեն, որպեսզի դպրոց գնան և աշխատաշուկայում հնարավորություններ ունենան:
Գերմանիայում օտարերկրացիների շուրջ բանավեճի ուղղությունը փոխվեց այն բանից հետո, երբ կենտրոնական բանկի գործադիր խորհրդի անդամ Թիլո Սարազինը գիրք հրատարակեց՝ մահմեդական ներգաղթյալներին մեղադրելով գերմանական հասարակության մտավոր կարողությունների իջեցման մեջ:
Սարազինը դատապարտվեց իր տեսակետների համար և հեռացվեց Բունդեսբանկից, բայց նրա գիրքը ապացուցեց, որ շատ տարածված է, և հարցումները ցույց են տվել, որ գերմանացիների մեծամասնությունը համաձայն է նրա փաստարկների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան