Ռումինական հեռուստատեսությունը Հայաստանի մասին պատմող ֆիլմ է պատրաստել
Շաբաթ օրը` հոկտեմբերի 26-ին, ժամը 12:30-ին Ռումինայի հանրային TVR 2 հեռուստատեսության, իսկ 18:00-ին TVR HD-ի եթերում կցուցադրվի «Cap Compas» ծրագրի Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը։
Իսկ մինչ այդ ռումինական կայքում հրապարակվել են Հայաստանի մասին պատմող հոդվածն ու լուսանկարները։
«Ով ճիշտ ճանապարհով է գնում, չի մոլորվում»,-հայկական ասացվածքն է ցիտում հեղինակը։
«Cap Compas» ծրագրի նկարահանող խումբը եղել է հայաստանյան այնպիսի բնակավայրերում, որտեղ համատեղված են գյուղական ու ավանդական կյանքը, նկարագրել է լավաշը թխելու ժամանակ կատարած ժեստերն ու գործողությունները, նկատել, որ այն խորհրդանշում է մարդկանց ստեղծագործ ուժը։
Նրանք եղել են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում, այցելել Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան, Սևանա լիճ, եղել են Սևանավանքում, ապա մեկնել են Տավուշ, ներկայացրել Դիլիջանը։