Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի մասին
«Քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան»,-Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Սարհատ Պետրոսյանը, ով նախորդ շաբաթ հայտարարեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին։
«Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։ Իսկ որ ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար»,- ասել է նա։
Նա նշել է, որ որևէ այլ պատճառ չկա իր հրաժարականի. «Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբևէ որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով…Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին
- Սահրատ Պետրոսյանը հույս է հայտնել՝ ով էլ լինի կոմիտեի ղեկավարը, ոլորտում համագործակցությունը հաջողությամբ կպսակվի
- Սարհատ Պետրոսյան. Դիմել եմ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին