Իրանագետ. Եթե քարոզչական խայծն անցներ, ստացվելու էր՝ «հայկական գումարտակը» Ռաս ալ-Այնն առանց մարտի հանձնել է թուրքերին
Քրդական լրատվամիջոցները, հղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» խոսնակին, տեղեկացնում են, որ հիմնականում քրդական այս զորամիավորումների՝ Ռաս ալ-Այնում տեղակայված ուժերը լքել են քաղաքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Սիրիական պետական «SANA» լրատվական գործակալությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ «թուրքական զավթիչներն իրենց վարձկան ահաբեկիչների հետ համագործակցությամբ բռնազավթել են Ռաս ալ-Այն քաղաքը»։
Մի քանի օր առաջ քարոզչական ինչ-ինչ նկատառումներով փորձ էր կատարվում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում խիստ կասկածելի հայկական ուրվական-գումարտակը կապել Ռաս ալ-Այնի՝ քրդական ուժերի կողմից պաշտպանության հետ։
Եթե քարոզչական խայծն անցներ, ապա փաստացիորեն ստացվելու էր, որ նաև «հայկական գումարտակը» այս կարևոր սիրիական քաղաքն առանց վճռական մարտի հանձնել է Սիրիա ներխուժած թուրք զավթիչներին և նրանց աջակից ծայրահեղական ահաբեկիչներին»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- NYT. Թրամփը ցանկանում է Սիրիայում թողնել 200 զինծառայող
- Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
- Փայլանը` թուրք նախարարին. «Ի՞նչ իրավական հիմքով եք արգելում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը»
- Թուրքական հարձակումից սիրիական Ռաս ուլ Այնում 21 մարդ է զոհվել
- Բազմահազարանոց բողոքի ակցիաներ Լոնդոնում, Փարիզում, Աթենքում՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի գործողության
- Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստամանը
- Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության
- Թուրքիայում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելվել է
- Իրավիճակը Ղամիշլիում
- Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին