Փաստաբան. Ժամ առաջ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը պետք է ազատ արձակվեն
«Ես վերահաստատում եմ այն միտքը, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղբանտարկյալներ են»,-հայտարարեց Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։
Նա նշեց, Մութաֆյանն ու Օհանջանյանը, ըստ էության, որևէ նոր բան չեն արել, վարչապետի ու ԲԴԽ-ի նախագահի պնդումները հարցադրման տեսքով ուղղակի վերարտադրել են։
«Հիմա ի՞նչ է, եթե ես փողոցում մոտենամ որևէ դատավորի, հարցնեմ մի բան, որ հաստատել էր վարչապետը, պետք է ասեն, որ ես խոչընդոտո՞ւմ եմ արդարադատության իրականացմանը։ Սա աբսուրդ է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեակական դատարանն այսօր քննում էր սեպտեմբերի 29-ից անազատության մեջ գտնվող Նարեկ Մութաֆյանի՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։ Րոպեներ առաջ մենարկած նիստում կքննվի նույնատիպ միջնորդություն Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցի վերաբերյալ։
Մութաֆյանի խափանման միջոցի քննությունը հետաձգվել է։ Հոկտեմբերի 23-ին ժամը 14-ին, ըստ փաստաբանի, կհրապարակվի որոշումը։
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից կալանավորման մասին կայացրած դատական ակտն այն աստիճան խայտառակ է, և քննիչի կողմից ներկայացված միջնորդությունն էն աստիճանի դատարկ էր, որ դատարանի տրամադրվածության հարցը քննարկելը երկրորդական, երրորդական է։ Օրինական դատարանը ժամ առաջ պետք է այդ որոշումը վերացնի, և Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը ժամ առաջ պետք է հայտնվեն ազատության մեջ»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա. Հայաստանում բռնապետություն է ու վախի մթնոլորտ
- Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
- «Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ» ՔԳ-ով երկու անձ ձերբակալվել է
- Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան