Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
Եթե գործող իշխանությունը քաղաքական կամք ունենա, ապա դատական համակարգը կգործի անկախ: Նման կարծիք հայտնեց «Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Այսօր դատական համակարգն ուղղակի չի ցանկանում արդարադատություն իրականացնել՝ լավ հասկանալով, որ այդ քրեական գործն ուղղակի փլուզվելու է հենց դատական պաշտպանության ժամանակ, նման պայմաններում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ անձին պահելով կալանքի տակ՝ ունենալով բազմաթիվ հիվանդություններ, փորձ է արվում վերջինիս գործն առանձնացնել այնքան, որ անձը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա: Դա նման պայմաններում դիտում եմ անթույլատրելի: Ավելին, ուզում եմ տեղեկացնել, որ Գրիգորյանի գործը գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում՝ անօրինական կալանքի և խոշտանգման փաստի ուժով»։
Փաստաբանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի մոտ տասնյակից ավելի հիվանդություններ են ախտորոշվել, մոտ մեկ շաբաթ առաջ բժիշկները ևս մի քանի հիվանության մասին հայտնեցին: Նման պայմաններում անձին կալանքի տակ պահելն անթույլատրելի է: Այս համատեքստում Բաղդասարյանն անդրադարձավ նաև իշխանության կողմից ճնշումներին.
«Մենք այսօր ունենք դատական համակարգ, որը գտնվում է գործադիրի «բռունցի» տակ՝ որոշակի հնչեղ գործերով, և ունենք իշխանության մարտավարություն որոշակի գործերով, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի գործով՝ չիրականացնել արդարադատություն, այլ անձին պահել խոշտանգման կարգով՝ հոգեկան տառապանք պատճառելով, որպեսզի անձը դանդաղ մահանա»:
Վերջերս աղմուկ առաջացրեց Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, որով մերժեց ԱԺ-ի դիմումը, ավելին՝ վայրույթ չընդունեց: Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այնդրադառնալով այս հարցին , նշեց. «Կարծում եմ ՍԴ-ի որոշումն իրավաչափ էր: Հիմա խոսել և քննադատել դատավորին, կարծում եմ իրավական երկրում այն տեղ չունի: Այլ խնդիր է ,թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո սահմանադրությունը չփոխվեց: Վերջին հաշվով, ընդունված է կարծել, որ այն գրվել է այն տարիներին, երբ կարող էր ՍԴ դրույթներում լինեին նեգատիվ տարրեր, և հայտարարել, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և Սահմանադրություն չփոխել, կարծում եմ՝ գործող իշխանության սխալներից է»:
Նրա խոսքով ՝ ՍԴ-ն կայացած ինստիտուտ է, սակայն այսօր ունենք դատական համակարգ, որն աշխատու մ է իշխանության համար: «Եթե գործող իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, դատական համակարգը կգործի անկախ»:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին Բաղդասարյանը նշեց. «Իրավական գործառույթը թող իրականացվի, բայց ոչ նման շոուի տեսքով: Այս գործով էլ ես անմեղության կանխավարկածի հետ կապված ուղղակի աղերսներ եմ տեսնում, և, այո՛, սարերի հետևում չէ, որ որոշ գործերով ՄԻԵԴ-ն իր վերաբերմունքը կհայտնի»:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններին
- «Հրապարակ». Մանվել Գրիգորյանը հիվանդատեսներ գրեթե չունի
- Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան