Քոչարյան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանն էր, որ արցախյան խնդիրը չունի ռազմական լուծում
Հոկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի աշնանային նստաշրջանին։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ նստաշրջանում ներկա է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Քննարկումների առանցքում է եղել Սիրիայում Թուրքիայի գործողությունը։ Քոչարյանը նշեց, որ Սիրիայի հարցով Ստոլտենբերգնն իր մտահոգություններն է հայտնել, սակայն շեշտել, որ ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում և իրավական առումով խոչընդոտներ չեն տեսնում այդ գործողություններում, ինչը դժգոհություններ է առաջացրել ՆԱՏՕ-ի ԽՎ լիարժեք անդամների խորհրդարանականների շրջանում։
«Մենք հարց ուղղեցինք Ստոլտենբերգին ու մեզ բավարարեց այն պատասխանը, որ ստացանք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից. այն է, որ արցախյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ստոլտենբերգը շեշտեց, որ ափսոսում են, որ մինչև հիմա խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով։ Մեր հարցի մեջ շատ կարևոր շեշտադրում կար, որն նարտահայտում էր մեր վարչապետի հիմնական այն թեզը, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին»,- ասաց Քոչարյանն ու հավելեց, որ հարցի նման հարցադրումը Ստոլտենբերգի համար խորթ չէր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան