Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Marvel -ի ֆիլմերից սովորելու բան չունի
Ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան իր գործընկեր Մարտին Սկորսեզեի հետքերով քննադատել է Marvel ստուդիայի սուպերհերոսական բլոկբաստերներն ու հրաժարվել դրանք համարել կինոարվեստ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է IndieWire-ը:
«Մարտին Սկորսեզեն իրավացի է, որովհետև մենք ակնկալում ենք, որ ինչ-որ բան կսովորենք կինոյից, ակնկալում ենք ստանալ ինչ-որ բան, ինչ-որ լուսավորող, ինչ-որ նշանակություն ունեցող, ինչ-որ ոգեշնչող»,- ասել է «Կնքահայրը» և «Դրակուլա» ֆիլմերի ստեղծողները: Նա սուպերհերոսների մասին ֆիլմերն անվանել է զզվելի:
Ավելի վաղ Սկորսեզեն բացասաբար էր արտահայտվել Marvel-ի նախագծերի մասին:
«Ես նման բաներ չեմ դիտում: Ես փորձել եմ, հասկանո՞ւմ եք: Բայց դա ուղղակի կինո չէ: Լուրջ, միակ բանը, որը ես կարող եմ համեմատել դրանց հետ, այն դեպքում, թե ինչ որակով ենք դրանք արված, ինչ լավ են դերասանները խաղում բոլոր հանգամանքներում, դա զվարճանքի զբոսայգին է»,- հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան