Air France-ի՝ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյում
Ֆրանսիական Air France ավիաընկերության Boeing 777 ուղևորատար ինքնաթիռն այսօր տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Tass-ը:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել են ավելի քան 300 ուղևորներ, որոնց թվում նաև բարձրաստիճան պաշտոնաներ, որոնք Տոկիո էին ժամանում՝ մասնակցելու Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիտոյի թագադրման պաշտոնական արարողությանը։
Հաղորդվում է, որ վայրէջքի ընթացքում ինքնաթիռի անվադողերի ճնշումն ընկել է, բայց ի վերջո այն կարողացել է ինքնուրույն հասնել կայանատեղի:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում