Հայաստանի ներկայացուցիչները՝ Ice Star մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Մինսկում անցկացված Ice Star 2019 գեղասահքի միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։
Վիկտորիա Ազրոյան - Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը կարճ և ազատ ծրագրերի համագումարում հավաքել է 127.40 միավոր և գրավել 12-րդ տեղը: Ազատ ծրագրից հետո Հայաստանի ներկայացուցիչները 11-րդ տեղում էին:
Մենասահորդ Վալերիա Սիդորովան 114.71 միավորով զբաղեցրել է 22-րդ տեղը: Ազատ ծրագրից հետո նա 21-րդն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան