Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հիմնական վարկածը
Կրասնոյարսկում ամբարտակը կարող էր փլուզվել ոսկու կորզման աշխատանքների ժամանակ տեխնոլոգիայի խախտման պատճառով։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։ Այդ վարկածը հիմնականն է համարվում։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք հոգի՝ ոսկու արդյունահանման ընկերության տնօրենը, տեղամասի պետն ու վարպետը։
Ամբարտակը փլուզվել էր հոկտեմբերի 19-ին։ Հեղեղվել էր ոսկի կորզողների ավանը։ 4-5 մետր բարձրությամբ կավի, քարերի ու ցեխի ալիքները քշել տարել էին հանրակացարանները։ Զոհվել է 15, տուժել՝16 մարդ։ 6-ը համարվում են անհետ կորած։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում