Չիլիում բողոքի ցույցերի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել
Բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով Չիլիի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ևս երկու քաղաքներում՝ Անտոֆագաստա և Վալդիվիա, ինչպես նաև ընդլայնել են արտակարգ ռեժիմը ողջ տարածաշրջանում: Սանտյագոյում պարետային ժամ է սահմանվել: Բողոքի ցույցերի ընթացքում առնվազն տասը մարդ է զոհվել: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում ստեղծված իրավիճակը համեմատել է պատերազմի հետ:
«Մենք պայքարում ենք անողոք թշնամու հետ, որի համար սուրբ բան չկա, և ով պատրաստ է առանց սահմանափակումների դիմել բռնության և հանցավոր գործողությունների», - հայտարարել է պետության ղեկավարը հեռուստատեսային ուղերձում:
Ինչպես գրում է euronews-ը, մարդկանց զայրույթի պատճառը մետրոյի ուղեվարձի բարձրացումն է եղել։ Խաղաղ հանրահավաքները սկսվեցին Սանտիագոյում հոկտեմբերի 14-ին և տարածվեցին այլ քաղաքներ: Մի քանի օր անց ցույցերը վերածվեցին իրավապահների հետ բախումների: Մարդիկ փողոցներում բարիկադներ են կանգնեցնում, այրում առևտրի կենտրոններն ու ավտոբուսները:
Մետրոյին հասցված վնասը գնահատվում է 200 միլիոն դոլար: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Չիլիում 1400 մարդ է ձերբակալվել: Վիրավորների թիվը գերազանցել է 500-ը: Բողոքի ցույցերի ֆոնին նախագահը որոշում է կայացրել չեղարկել հասարակական տրանսպորտի գների բարձրացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան