Բադասյան. Անցումային արդարադատության մոդելում դրված չէ պատժիչ նպատակը
Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունում ներառված գործողություններից մեկը վերաբերում է անցումային արդարադատությանը: Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ընտրված մոդելով վեր են հանվելու նախկինում հիմնարար իրավունքի խախտման դեպքերը:
«Անցումային արդարադատության մոդելում դրված չէ պատժիչ նպատակը, այսինք պատժելու, հետապնդելու, քրեական գործեր հարուցելու նպատակ չի հետապնդելու: Դա արված է նրա համար, որ ի վերջո հնարավոր լինի որոշակի գնահատական տալ ընտրությունների կեղծման կամ սեփականությունից զրկելու այն դեպքերին, երբ որ դրանք ակնհայտ ապօրինի են եղել, մտածել տուժողների խախտված իրավունքները վերականգնելու մասին, որը կարող է լինելու դրամական փոխհատուցում տալու ձևով կամ որևէ այլ ձևով»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Դեռևս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, և չի էլ լինելու
- «Սողացող» անցումային արդարադատություն. Էլինար Վարդանյան
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք. փոխնախարար
- Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք. փոխնախարար
- Անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ կանցկացվեն
- Անցումային կուլակաթափություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան