Միրզա Դինայի` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային։
Միրզա Դինային Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Նա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել հոկտեմբերի 19-ին «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։
IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգև, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններն են.
• «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպություն («Օդային կամուրջ Իրաք»)
• «ՍԻԴ» հիմանդրամ (SEED Foundation)
• «Շայ» հիմնադրամ (Shai Fund)
«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրներն են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինան (2017) և ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաև 2019թ. «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին և Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային, ինչպես նաև տրամադրել նրանց 50.000-ական ԱՄՆ դոլարի պարգև:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
- Նոր նամականիշ` նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
- Սինգապուրից՝ Շուշի. «Ավրորա» ֆորումի մեկնարկը
- «Ավրորա» նախաձեռնությունն ստացել է Հռոմի պապի հատուկ օրհնությունը՝ «Ավրորա» ֆորումին ընդառաջ
- Հռոմի պապը կընդունի «Ավրորա»-ի հերոսներին ու կազմակերպիչներին
- Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին