Փաշինյան. Գիտելիքի համար սահման չպետք է լինի
Գիտելիքի համար սահմաններ գծվում են ավտորիտար համակարգերում։ Այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցում է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին։ Միջոցառման շրջանակում կրթության հարցերի, ապագայի ու կարևորության մասին նա զրուցում էր Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ։
«Քանի որ մենք շատ մեծ ժողովրդավարական փոփոխությունների ճանապարհին ենք, մեզ համար մեծագույն խնդիրն այն է, որ գիտելիքի համար սահման չպետք է գոյություն ունենա»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով, իր երազած կրթությունն է, երբ մարդու իմացության սահմանափակում չկա։
«Մենք հռչակել ենք Հայաստանը որպես ազատ, ժողովրդավարական ու տեխնոլոգիական երկիր։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց կրթությունն ամենահզոր տեխնոլոգիան է, և այն բոլոր ժամանակներում եղել է երկրի բարեկեցության ու առաջընթացի հիմքում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան