Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ
Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել։
«Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ և նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ և կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային առումով»,-ասել է Ջիհադ Ազուրը։
Մասնավորապես, ըստ Ազուրի, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին