Ռուբեն Մելիքյան.Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը։
Նրան վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետևում «անզեն աչքը» չի նկատի մի կարևոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քրօր 314 հոդված), որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել։ Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից։ Ինչու՞: Որովհետև բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։
Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։ Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։
Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Սա էլ չի օգնի ձեզ
- Արթուր Ղազինյան. Հրայր Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության նկարագրի վրա
- Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
- Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
- Իշխանությունն ուժայիններին հրահանգել է ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից. «Փաստ»
- Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
- Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին