Սասուն Խաչատրյան. ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ չի ստանում
Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարվում է միայն օրենքով, քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենք ստանում են քաղաքական հրահանգներ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները ինչ-որ ձև ազդե՞լ են իրենց գործողությունների վրա:
Նա նաև նշեց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որի համաձայն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Այդ հայտարարության մեջ նաև Գևորգ Կոստանյանի անունն է նշվում:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հրայր Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության նկարագրի վրա
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
- Կոստանյանի զգուշացումը իրավապահներին. «Ովքեր թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են պատասխանատվություն»
- Մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. ՀՔԾ