Ավինյան. ՍԴ-ում խնդիր կա և այն պետք է լուծում ստանա
«Քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ, Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում: Հանգամանքերը պարզելու համար, իհարկե, որոշ մարդիկ հրավիրվում են ԱԱԾ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հրավիրել էին ԱԱԾ, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ պնդում են, որ ընտանիքի միջոցով փորձում են ազդել, քաղաքական հետապնդում, ճնշում իրականացնել ՍԴ ղեկավարի վրա:
Նա նշեց, որ զուտ քաղաքական առումով պետք է արձանագրել, որ ՍԴ-ն ունի լեգիտիմության խնդիր:
«Չէի ուզենա, որ որպես քաղաքական հետապնդում դիտվեր որևէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում: Բայց, այնումենայնիվ, քաղաքական առումով պետք է արձանագրել, որ ՍԴ-ում իրականում խնդիր կա, այդ խնդիրը որևէ լուծում ինչ-որ մի ժամանակահատվածում պետք է ստանա, որովհետև քանի դեռ կա լեգիտիմության խնդիր, ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն։ Լուծումների վրա պետք է շարունակաբար մտածել, համընդհանուր խնդիր է և սա խնդիր է նաև ՍԴ համար»,- ասաց Տ. Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սասուն Խաչատրյան. ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ չի ստանում
- Արթուր Ղազինյան. Հրայր Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության նկարագրի վրա
- Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
- Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
- Իշխանությունն ուժայիններին հրահանգել է ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից. «Փաստ»
- ԱԱԾ-ում Թովմասյանի աղջիկներից հետաքրքրվել են սեփականության իրավունքով պատկանող գույքից
- Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
- Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում
- Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
- Հրայր Թովմասյան. Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան