Տիգրան Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավականին դրական է գնահատում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի աշխատանքն այդ ոլորտում: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախքան Ս. Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը հրապարակել, հանդիպել է իր հետ, ներկայացրել իր ունեցած տեսակետները, ունեցած խնդիրները քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանի հետ, ով այժմ իր խորհրդականն է և քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ:
«Ինձ համար տրամաբանությունը մի փոքր ընդունելի չէ, նույնն է, որ առողջապահության նախարարը հարաժարական տա, որովհետև չի համաձայնվում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասաց նա:
Տ. Ավինյանը ենթադրում է՝ Պետրոսյանը հիասթափված էր, որ այդ պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեության ծավալել:
Ս. Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», փոխվարչապետը որակեց որպես «շատ հետաքրքիր հայտարարություն», առաջարկում է փորձել նրանից անպայման պարզաբանում ստանալ դրա վերաբերյալ, որովհետև դա իր համար էլ է նորություն: Նշեց, որ նրա հետ հանդիպմանն այդ մասին որևէ խոսք չի եղել:
«Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյանի որևէ խոսք անգամ չի գնացել»,- ասաց Տ. Ավինյանը:
Ինչ վերաբերում է Ս. Պետրոսյանի այն հայտարարությանը, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա, փոխվարչապետն ասաց, որ նա չի եղել քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի այն բոլոր խնդիրների խորքին, որ առկա են քաղաքաշինության ոլորտում:
«Իհարկե, միգուցե թվում է, թե մեկ այլ հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, կարծում եմ, այդպես չէ»,- ասաց Տ. Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին