ԵԱ. Մոնթե Մխիթարյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ մինչև 20 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը:
Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում և 125 կգ արդյունքով հայտնվել է 6-րդ տեղում: Երկամարտում Մխիթարյանը գրանցել 236 կգ:
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մինչև 20 տարեկանների պայքարում հանդես կգա 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան