Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության համար հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված 120 ժամով կրակի դադարեցման համաձայնությունը մեծ արձագանք է գտել աշխարհում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մասնավորապես գերմանական մամուլը, անդրադառնալով Թուրքիայի ռազմագործողություններից հետո ստեղծված իրավիճակին, ծաղրանկարներ է հրապարակել:
Ծաղրանկարներից մեկում ԱՄՆ նախագահը Թուրքայի դրոշով կարմիր գորգի վրա ծնկի է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ և ճանապարհ է բացում դեպի Սիրիա: Նկարում Թրամփի առջև կանգնած են քուրդ զինյալներ և քաղաքացիական անձինք, որոնց ԱՄՆ նախագահն ուղղորդում է դեպի անապատ:
Գերմանական մամուլն այդ կերպ փորձել է պատկերել Էրդողանի հաղթանակը Թրամփի նկատմամբ:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ`ամերիկյան և եվրոպական թերթերի գլխավոր էջերը ողողված են Էրդողանի լուսանկարներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին