ԵՄ-ն կհամաձայնվի երկարաձգել Brexit-ը
Եվրոպական միությունը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի ելքը մինչև փետրվար, եթե վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա այս շաբաթվա ընթացքում գործարքն ավարտել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան կարող է փետրվարից էլ շուտ դուրս գա ԵՄ-ից (ամեն ամսի 1-ին կամ 15-ին), եթե մինչև ժամկետի ավարտը գործարքը հաստատվի:
Դաշինքում վերջնական որոշումը չի կայացվի այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չի դառնա այս շաբաթ Բրիտանիայի խորհրդարանում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Այն դեպքում եթե որոշվի երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել, երկրի՝ ԵՄ-ից դուրս գալը կարող է հետաձգվի մինչև հունիս:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հոկտեմբերի 19-ին քվեարկությամբ որոշել է խնդրել ԵՄ-ից Brexit-ի հարցով նոր երկարաձգում: Միաժամանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հետաձգել ԵՄ-ից դուրս գալը, որը նախատեսված է հոկտեմբերի 31-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
- Բրիտանական խորհրդարանը կորոշի ԵՄ հետ Ջոնսոնի համաձայնագրի ապագան
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր
- Բրիտանիայի թագուհու գահական ելույթի գլխավոր թեման կլինի Brexit-ը
- Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին. Մակրոն
- Ջոնսոնը 120 մլն դոլար կծախսի «կոշտ» Brexit-ի գովազդի համար
- Տուսկը խոսել է Brexit-ի չեղյալ հայտարարելու հավանականության մասին
- Եվրամիությունը Brexit –ի հարցով կընդունի վերջնական որոշում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին