NYT. Թրամփը ցանկանում է Սիրիայում թողնել 200 զինծառայող
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Սիրիայում մոտ 200 ամերիկյան զորքերի թողնելու հարցը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, որոնք պնդում են, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը կմնան Սիրիայի արևելքում:
Այս խմբում ընդգրկվելու են այն զինվորականները, որոնք մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին։
Հրապարակումը ենթադրում է, որ նման որոշումը կփորձի հավասարակշռել ԱՄՆ-ի հետ «մրցակցող ազդակները»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական կողմը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել՝ այն անվանելով «Խաղաղության ակունք», որի նպատակն է քրդերի կողմից ղեկավարվող ուժերը հեռացնել սահմանային տարածքից և ստեղծել «անվտանգ գոտի», որտեղ կարող են վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականներ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
- Բազմահազարանոց բողոքի ակցիաներ Լոնդոնում, Փարիզում, Աթենքում՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի գործողության
- Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության
- Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան