Լևոն Քոչարյան. Շատ ակնհայտ ու ճչացող են այս ապօրինությունները
Մինչ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր դատավոր Աննա Դանիբեկյանին՝ «դուք դռան տակ վնգստացող դատավոր Ձեզ համարո՞ւմ եք» հարցով հետապնդելու համար կալանավորված Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած բողոքը, շենքի դիմաց նրանց աջակցողներն ակցիա էին իրականացնում։
Ակցիայի մասնակիցներին միացել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Առնվազն այս դեպքով մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ, որ կիրառվեցin։ Ասում են՝ արդարադատությանը խոչընդոտել են, ինչը մեծ աբսուրդ է»,-կարծիք հայտնեց նա։
Քոչարյանի որդին ընդգծում է, երբ դատավորը խորհրդակցվական սենյակում էր ու պետք է որոշում կայացներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՍԴ դատարանի որոշման հիման վրա, երկրի առաջին դեմքերը՝ վարչապետն ու ԱԺ նախագահը որակումներ են տալիս ՍԴ որոշմանը՝ այն գնահատելով ապօրինի։
«Այ սա է արդարադատության ակնհայտ խոչընդոտումը, ինչին իրավական գնահատական չի տրվում, էլ չեմ խոսում դատարանների շենքերը շրջափակելու մասին։ Շատ ակնհայտ ու ճչացող են այս ապօրինությունները»,-նշեց Քոչարյանը։
Նա կարծում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ էլ հետապնդումներն ու ճնշումները սկսկեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցրել ու ուղարկել է ՍԴ։
«Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ ցույց տվեց, որ ՍԴ-ն իրենց ենթակայության տակ չէ, ինչից հետո սկսvեց այս ամենը։ Դեպքերի ժամանակագրությունն ամեն ինչ իր տեղն է գցում։ Շատ պարզ ու պրիմիտիվ է ամեն ինչ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
- «Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ» ՔԳ-ով երկու անձ ձերբակալվել է
- Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան