Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունից հետո մեկ շաբաթ «Իզմիրլյան» ԲԿ-ում անցկացնելուց հետո այսօր առավոտյան վերադարձել է քրեակատարողական հիմնարկ։
«Վիրահատությունը նորմալ էր անցել, առողջական վիճակը լավ է, երևի ամեն ինչ նորմալ է, որ թույլ են տվել տեղափոխվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի որդին՝ Լևոնը։
Նա հոր հետ հիվանդանոցում տեսակցվել է անցած ուրբաթ օրը։ Նրա հետ անցկացրել է մի քանի ժամ։
«Լավ էր, ապաքինվում էր, տրամադրությունը նորմալ էր»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի երեխաներին թույլ չեն տվել տեսակցել հիվանդանոցում գտնվող պապիկին։
«Տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցին, թույլ չտվեցին, ինչն աբսուրդ է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան