
Կատալոնիան չի հանդարտվում. կալանավորված է ավելի քան 150 ցուցարար
Կատալոնացիները չեն պատրաստվում տուն գնալ: Ըստ իսպանական լրատվամիջոցների, նախօրեի երեկոյան տեղի բնակիչները շրջափակել էին Բարսելոնայի կենտրոնական փողոցները: Այս մասին գրում է euronews-ը։
Ցուցարարները վանկարկում են կարգախոսներ, երգեր, ոստիկանների ուղղությամբ աղբարկղեր նետում: Ցուցարարները պահանջում են ազատել կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք դատապարտվել են մինչև 13 տարի ազատազրկման՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացնելու համար:
Բողոքի ցույցերի արդեն 7րդ օրն է ու այս մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 150 մարդ։
«Սա հասարակական կարգի խախտման խնդիր է: Նրանք, ովքեր ցանկանում էին բողոքել խաղաղ ճանապարհով, արդեն օգտվել են այս իրավունքից։ Նրանք, ովքեր անկարգություններ են հրահրում, նհանգստություն հրահրողները խախտում են Սահմանադրությունը և քրեական օրենսգիրքը», - հայտարարել է Իսպանիայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան:
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայի անջատողականների առաջնորդները դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման
- Կատալոնիայում փողոց է դուրս եկել մի քանի տասնյակ հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին