«Հայուգեն» ծաղրանքի օպերացիան հրաշալի ծրագրավորված էր, իսկ խայծը կուլ տվեցին նաև պարկեշտ մարդիկ. Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը «հայուգեն»-ի հետ կապված հումորները, ծաղրանքը համարում է հրաշալի ծրագրավորված պլան։
«Հայի անօրինակ հումորի զգացումն աշխատեցվեց հենց իր դեմ: Երբ սկսվեց «հայուգեն» և, ընդհանրապես. ազգային արժեքների պրիմիտիվ ծաղրանքի օպերացիան, ինքս էլ շատերի նման առանձնակի ուշադրություն չէի դարձնում՝ մտածելով, որ լուրջ չէ այս ամենը, վերջին հաշվով, սա չի կարող հետևանքներ ունենալ:
Ընդ որում, հընթացս ծաղրի առարկա էին դառնում նաև դատապարտելի երևույթները, սակայն դա արվում էր այնքան նրբանկատ, որ աստիճանաբար դրանց կատմամբ զայրույթը, անհանդուրժողականությունը փոխարինվեր անմեղ կատակի:
Ինչպես երևում է՝ չարաչար սխալվեցի, այդ ամենը և այդպիսի «մանրուքներից» կազմված շղթան հրաշալի ծրագրավորված էր, իսկ խայծը կուլ են տալիս նաև պարկեշտ այն մարդիկ, որոնք ոչ չարամտորեն, պարզապես սովոր են ամեն ինչ հումորի վերածել, թեթև ապրել ...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։