Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը մենահամերգով հանդես կգա Մոսկվայում
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում նոյեմբերի 6-ին ելույթ է ունենալու աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգը ղեկավարելու է Ալեքսանդր Սպենդիրյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրում ընդգրկված են արիաներ օպերաներից: Համերգի շրջանակում ելույթ է ունենալու նաև տենոր Պավել Պետրովը:
Համերգի կազմակերպիչն է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: Սա Հասմիկ Գրիգորյանի առաջին մենահամերգն է Մոսկվայում:
Հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։
Լիտվայից Հասմիկ Գրիգորյանը «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողն է: 2016-ին նույն մրցանակաբաշխությունում հաղթել էր «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կկայանա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը
- Սոպրանո Հասմիկ Գրգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր
- Հասմիկ Գրիգորյանը օպերային «Օսկարի» հավակնորդ է
- Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան