Քրդական խմբավորումները Սիրիայի հյուսիսում հայկական եկեղեցին օգտագործել են որպես կենտրոնակայան
«Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ ազատագրված Թալ Աբյադ քաղաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող (PKK) քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) անփութորեն օգտագործում էին հայկական եկեղեցին`որպես շտաբ, ինչը ցույց է տվել տարածաշրջանից ստացված կադրերը»,-այս մասին գրում է թուրքական պրոիշխանական Daily Sabah թերթը։
Նշվում է, որ թուրքական զինուժը և Սիրիայի ազգային բանակը (SNA) հոկտեմբերի 13-ին ազատել են քաղաքը Թուրքիայի սահմանի ողջ երկայնքով, որի նպատակն է Սիրիայի՝ Եփրատից արևելք գտնվող ահաբեկչական տարրերի մաքրումը:
Daily Sabah-ը գրել է, որ եկեղեցու բեմը պատված է եղել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պաստառներով, որոնք տեղադրված էին խաչերի տակ: Կայքը նշում է նաև բեմի հայերեն անունը՝ «խորան», ու նշում, որ այն դիտվում է որպես սուրբ վայր, որն օգտագործվում է միայն եկեղեցու հովվի կողմից:
Եկեղեցին այժմ գտնվում է Սիրիայի ազգային բանակի (SNA) պաշտպանության ներքո։
«Երբ մենք մտանք քաղաքի կենտրոն, չէինք ուզում գնալ եկեղեցի մոտակայք, քանի որ չէինք ուզում, որ այն վնասվի մարտերի ժամանակ», - «Անադոլու» գործակալությանը ասել է SNA-ի հրամանատար Էբու Աբդոն:
Նա քրիստոնյաներին ու հայ «եղբայրներին ու քույրերին» հորդորել է վերադառնալ Թալ Աբյադ:
«Նրանք կարող են գալ իրենց եկեղեցի և անցկացնել իրենց կրոնական ծառայությունները», - ասել է Էբու Աբդոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հարձակում սկսեց Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Պաշտոնական նպատակն է, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Եթե քարոզչական խայծն անցներ, ստացվելու էր՝ «հայկական գումարտակը» Ռաս ալ-Այնն առանց մարտի հանձնել է թուրքերին
- Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
- Սիրիայում Թուրքիայի գործողության վերջին զարգացումները. Թրամփը Էրդողանին խորհուրդ է տվել «սատանա» չդառնալ
- Թուրքագետ. Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է ՌԴ նախագահ Պուտինը
- Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում